Հայկական կողմից մենք բոլոր ենթակառուցվածքային աշխատանքները կատարել ենք և ավարտել ենք  անցակետը պատրաստ է գործունեության համար,  թուրքական կողմից մենք չենք  տեսել քայլեր այս պայմանավորվածության իրագործման ուղղությամբ, բայց հույս ունենք, որ դրանք կիրականան: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ հիշեցնելով, որ  2022 թվականին ձեռք բերված պայմանավորվածության մասին, ըստ որի ՀՀ-ի և Թուրքիայի միջև  ցամաքային սահմանը պետք է բացվի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար:

Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ պաշտոնական հանդիպում վաղուց չի եղել, բայց ունեն  պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա, սակայն ժամկետի մասին դեռ պայմանավորվածություն չունեն:

 

290