Ադրբեջանում hայտնաբերվել է  կորած զինծառայող Ջեյհուն Հուսեյնովի դին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի մամուլի ծառայությունը։

«Զինծառայողի մարմինը գտել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանի Գյուննութ գյուղի մոտակայքում»,– ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ զինծառայողն անհայտ հանգամանքներում կորել էր հունիսի 9-ին։

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ Նախիջևանի Սադարակ շրջանի ուղղությամբ անհայտ պայմաններում անհետ կորել է շարքային Ջեյհուն Հուսեյնովը։ 

Մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

 

Հ.Գ. Իսկ երեկ որոշ շրջանակներ փորձում էին սուտ լուրեր տարածել, թե իբր այդ զինվորն անցել է Հայաստանի տարածք, ու մարդկանց էին խուճապահարում։

562