ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունն X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանում անցկացվող «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը։

«Այս շաբաթ ԱՄՆ-ի և Հայաստանի զինծառայողները «Արծիվ գործընկեր-2024» ծրագրի շրջանակներում անցկացրեցին զանգվածային անկարգությունների դեմ պայքարի և զենքին ծանոթանալու վարժանքներ: Այս զորավարժությունները ցույց են տալիս բարձր ինտենսիվության պայմաններում համագործակցելու և համատեղ աշխատանքի ունակությունը՝ միաժամանակ բարձրացնելով պատրաստականությունը, արձագանքման օպերատիվությունն ու օպերատիվ գործակցությունը»,-նշված է հաղորդագրության մեջ:

 

 

857