Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նախագահը շարունակում է աշխատել Կրեմլում, աշխատանքային հանդիպումները տեղի են ունենում ամբողջ օրը, ես դեռ հստակ ժամը չեմ կարող ասել, բայց պարզ է, որ ժամը 18-ից հետո նախագահը կընդունի Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանին, ով այստեղ է աշխատանքային այցով»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Ֆիդանը Մոսկվայում բանակցություններ է վարում տարբեր մակարդակներով։
«Եվ, ըստ էության, նա կտեղեկացնի պետության ղեկավարին այդ բանակցությունների արդյունքների մասին, ավանդաբար, ռուս-թուրքական օրակարգը ծավալուն է, քննարկելու շատ թեմաներ կա»,- նշել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ մյուս հանդիպումները կլինեն ոչ հրապարակային։

198