Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հաստատել է, որ ռուսական սառեցված ակտիվներից առաջին 1,5 միլիարդ եվրոյի եկամուտը Ուկրաինային հասանելի կդառնա այս տարվա հուլիսին։

«Ռուսական ակտիվներից մոտ 1,5 միլիարդ եվրո եկամուտներ հասանելի կլինեն հուլիսին, այդ միջոցների 90%-ը կուղղվի պաշտպանությանը, 10%-ը՝ վերականգնմանը: Այս շաբաթվա վերջին G7-ի գագաթնաժողովում մենք կքննարկենք, թե ինչպես դա անել, որպեսզի Ուկրաինան կարողանա արագ և ավելի մեծ օգուտ քաղել ռուսական սառեցված ակտիվներից եկամուտներից»,- ասել է ԵՀ ղեկավարը՝ ելույթ ունենալով Բեռլինում Ուկրաինայի վերականգնման ֆորումում։
 

248