Այսօր՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Հոռոմի խաչմերուկում» բախվել են 39-ամյա Հարություն Մկրտչյանի վարած «Mercedes Vito» մակնիշի և 33-ամյա Մկրտիչ Սարգսյանի վարած «Գազել» մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գյումրու թիվ 51 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Գյումրու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:

Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը: Վթարի փաստով Շիրակի մարզային քննչական վաչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում վարորդները ասում էին, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն ու դեպքի վայրից հեռանալը։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը այդ տեղեկությունը նույնպես պարզում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

514