Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Վլադիմիր Պուտինին՝ ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ, այսօր՝ հունիսի 11-ին, հայտնել է Ադրբեջանի ղեկավարի վարչակազմը։

«Մեր ժողովուրդների միջև բարեկամության և բարիդրացիության ամուր ավանդույթները, որոնք ձևավորվել են դարերի ընթացքում, հուսալի հիմք են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հաջող և հետևողական զարգացման համար: Մենք բարձր ենք գնահատում ադրբեջանա-ռուսական համագործակցության ձեռք բերված մակարդակը, որը կրում է դաշնակցային բնույթ»,- ասված է ուղերձում։

Երկկողմ օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ, որոնք ընդգրկում են համագործակցության գրեթե բոլոր ոլորտները, «որոնց իրականացումը, անկասկած, օգուտ կբերի ոչ միայն մեր երկրներին ու ժողովուրդներին, այլև ողջ տարածաշրջանին»,- նշում է Ալիևը։

254