Տեղի է ունեցել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) նորակազմ հավատարմագրման հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարում էր ՈԱԱԿ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Քրիստինա Ծատուրյանը։ 

Ինչպես տեղեկացնում է Որակի ապահովման ազգային կենտրոնից, օրակարգում Հավատարմագրման հանձնաժողովի նախագահի ընտրությունն էր և հանձնաժողովի գործունեությանը և որոշումների կայացմանն առնչվող ընթացակարգային հարցեր։ Քրիստինա Ծատուրյանը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի անդամներին  կարևոր առաքելությունը ստանձնելու պատրաստակամության համար։ 

Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները միաձայն նախագահ են ընտրել Վաչե Գաբրիելյանին՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի Մանուկեան Սիմոն գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետի դեկանին։ 

Հավատարմագրման հանձնաժողովի անդամներն են. 

Վաչե Գաբրիելյան - Տնտեսագիտություն, Հայաստանի Ամերիկյան համալսարանի Մանուկեան Սիմոն գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան 

Աննա Երզինկյան - Արվեստ, ՀՀ կինոգործիչների միության քարտուղար 

Նորա Գևորգյան - Միջազգային հարաբերություններ, Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ 

Աննա Փոլադյան - Կենսաբանություն, Երևանի պետական համալսարանի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ 

Արամ Սահարյան - Ֆիզիկա, Երևանի պետական համալսարանի Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ 

Արտեմ Գրիգորյան - Բժշկություն, Երևանի պետական բժշկական համալսարանի ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ 

Լուիզա Միլիտոսյան - Մանկավարժություն, Բրյուսովի պետական համալսարանի մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ 

Աշոտ Ավետիսյան - ՏՏ, Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի «Ծրագրային միջավայրեր» ամբիոնի վարիչ 

Մերի Սարգսյան - Բժշկություն, Երևանի հենակետային  բժշկական քոլեջի տնօրենի տեղակալ ուսումնական աշխատանքների գծով 

Անդրեաս Մելիքյան - Գյուղատնտեսություն, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Ագրոկենսատեխնոլոգիայի Գիտական կենտրոն» մասնաճյուղի տնօրեն 

Սոնա Մակիչյան - Հոգեբանություն, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ գիտության և միջազգային համագործակցության հարցերով 

Աշոտ Գյուրջինյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ուսումնամեթոդական աշխատանքների և միջազգայնացման գծով փոխտնօրեն 

Արթուր Դավթյան - ՏՏ (ուսանող), Երևանի պետական համալսարանի Կիրառական վիճակագրության և տվյալների գիտության բակալավրիատի ուսանող 

Հանձնաժողովի անդամների ընդհանուր թիվը 13-ն է, որոնցից 10-ը բարձրագույն կրթության համակարգի շահակիցեր են, 3-ը՝ միջին մասնագիտական կրթության ներկայացուցիչներ։  Հանձնաժողովի կազմի լիազորությունների ժամկետը 5 տարի է։ 

 

479