Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը նոյեմբերի 18-ին հանդիպել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենի հետ (նստավայրը` Հելսինկի, Ֆինլանդիա)։

Ողջունելով դեսպանին՝ Վիլեն Գաբրիելյանն արժևորել է Ֆինլանդիայի հետ երկարաժամկետ համագործակցության խորացումն ու միջխորհրդարանական կապերի զարգացումը։

Խոսելով վերջին տարիներին ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին՝ հանձնաժողովի նախագահը, մասնավորապես, ընդգծել է Հայաստանում համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգի ներդրման անհրաժեշտությունը։ Վիլեն Գաբրիելյանի գնահատմամբ Հայաստանն ու Ֆինլանդիան ունեն շատ նմանություններ, ուստի կարևոր է Ֆինլանդիայի՝ որպես նման համակարգ ունեցող երկրի փորձի ուսումնասիրումը։

Դեսպանը վերոնշյալ համակարգի ներդրման ուղղությամբ ընթացող աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում քաղաքացիական պաշտպանության բնագավառում բացթողումներին։ Այս համատեքստում անհրաժեշտ են համարվել նաև օրենսդրական լուծումները։

126