Գեղարքունիքի մարզի 4 բնակավայրում իրականացնում է «4-օրյա կինոաշխատարան» ծրագիրը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արվեստի բաց հարթակ» հասարակական կազմակերպությունը Գեղարքունիքի մարզի 4 բնակավայրում իրականացնում է «4-օրյա կինոաշխատարան» ծրագիրը:
Ծրագիրը մեկնարկել է մարտից Գեղարքունիքի մարզի Սոթք սահմանամերձ գյուղում: Այնուհետ այն իրականացվել է նաև Վարդենիս քաղաքում, որի արդյունքում ստեղծվել է մեկ րոպե տևողությամբ 20 ֆիլմ: Ծրագիրը շարունակվել է Գավառում՝ Գավառի երիտասարդների տանը, որտեղ կինոյում առաջին քայլերն արել է 14 հեղինակ։
Աշխատարանների ընթացքում նկարահանված բոլոր ֆիլմերը մասնակցել են ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ անցկացվող «Մէկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային 22-րդ փառատոնին։
«4-օրյա կինոաշխատարան» ծրագրի վերջին կանգառը Սևան քաղաքն է: Այն նախատեսվում է իրականացնել հունիսի 22-25-ը Սևանի մշակույթի տանը։
19 Հունիս, 2024 23:57
425
Գեղարքունիքում վթարի է ենթարկվել շտապօգնության ավտոմեքենան. վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց
11 Հունիս, 2025 11:17
Գեղարքունիքի քրեական ոստիկանները խոշոր չափերի թմրամիջոց են հայտնաբերել
15 Մայիս, 2025 17:08
Կայծակի հուժկու հարված Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղում․ Գագիկ Սուրենյան
15 Մայիս, 2025 15:28