Իրանը և Բահրեյնը պայմանավորվել են երկկողմ բանակցություններ սկսել դիվանագիտական ​​հարաբերությունները վերականգնելու համար, որոնք խզվել էին 2016 թվականին։

Այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել հունիսի 23-ին Թեհրանում Բահրեյնի արտաքին գործերի նախարար Աբդել Լատիֆ բեն Ռաշեդ ալ Զայանիի և Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Կանիի միջև կայացած հանդիպումից հետո:

Բահրեյնի դիվանագիտության ղեկավարը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Ասիական համագործակցության երկխոսության ԱԳ նախարարների հանդիպմանը։

2016 թվականի հունվարի 2-ին Սաուդյան Արաբիան ահաբեկչության մեղադրանքով մահապատժի է ենթարկել 47 մարդու, այդ թվում՝ շիա հոգեւորական Նիմր ալ-Նիմրին։ Դրանից հետո Իրանում ցուցարարները հրկիզել են Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը և Մաշհադում թագավորության գլխավոր հյուպատոսությունը։ Այս իրադարձություններից հետո երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունները խզվեցին։

Արաբական երկրների մեծ մասը հետևեց Էր Ռիադի օրինակին: 2016 թվականի հունվարին Բահրեյնը նույնպես հայտարարեց Իրանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու մասին։

321