Իտալիայի Հանրապետության վճռաբեկ դատարանի գլխավոր զինվորական դատախազ Մաուրիցիո Բլոկի գլխավորած պատվիրակությունը հունիսի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Նարինե Գասպարյանի, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանի և ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո դի Ռիզոյի ուղեկցությամբ:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից հայտնում են, որ հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:

 

Իտալիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Հյուրերը շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին Մաուրիցիո Բլոկը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

 

391