Ցավով տեղեկացա Սյունիքում ողբերգական ավտովթարից զինծառայողների զոհվելու և վնասվածքներ ստանալու մասին. ԱՄՆ դեսպան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն անդրադարձել է այսօր Սյունիքի մարզում տեղի ունեցած վթարին, որի հետևանքով կա 2 զոհ և 5 վիրավոր:
«Ցավով տեղեկացա այսօր Սյունիքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զինծառայողների զոհվելու և վնասվածքներ ստանալու մասին։ Հայրենիքի առաջ իրենց պարտքը նվիրումով կատարած այս խիզախ երիտասարդներն ընդմիշտ կմնան իրենց ճանաչողների հիշողությունների մեջ: Սա անդառնալի կորուստ է ընտանիքների և հարազատների համար, և այս դժվարին պահին ես ի սրտե ցավակցում և իմ զորակցությունն եմ հայտնում նրանց»,- գրել է դեսպանը։

11 Հուլիս, 2024 21:35
784
Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի առանձնատանը կազմակերպված ընդունելությանը
10 Ապրիլ, 2026 10:17
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը Փեփերդայնի Հանրային քաղաքականության դպրոցում անդրադարձել է Երևան–Վաշինգտոն հարաբերությունների զարգացմանը
02 Ապրիլ, 2026 11:19
OpenAI-ի ներկայացուցիչների հետ քննարկվել է ԱԲ ոլորտում ընկերության և հայկական կողմի միջև համագործակցության հեռանկարը
06 Մարտ, 2026 10:10