Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի առանձնատանը կազմակերպված ընդունելությանը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն աշխատանքային այցի շրջանակում Ֆլորիդայում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագո առանձնատանը կազմակերպված ընդունելությանը։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։
Այցի ընթացքում դեսպանը կարճատև շփում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամ Աբե Համադեհի հետ՝ ընդգծելով հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ընթացիկ օրակարգի կարևորությունը։
Աշխատանքային այցի շրջանակում դեսպանն ունեցել է նաև մի շարք այլ կարճատև հանդիպումներ և շփումներ՝ ուղղված հայ-ամերիկյան կապերի խորացմանը և տարբեր ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունների բացահայտմանը։ Այս համատեքստում դեսպան Մկրտչյանը կարևորել է Մար-ա-Լագոյի դերը՝ որպես երկխոսության և համագործակցության ընդլայնման հարթակ։
10 Ապրիլ, 2026 10:17
372
Կրոնական ազատությունը Հայաստանում ժողովրդավարության կարևոր բաղադրիչներից է․ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան
10 Դեկտեմբեր, 2025 22:33
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված հուշագրերն ու դրանցից բխող նոր հնարավորությունները
15 Հոկտեմբեր, 2025 10:11
Ընդգծվել է հայ-ամերիկյան փոխադարձ ներդրումային միջավայրի բարելավման կարևորությունը
02 Մարտ, 2023 21:20