Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իմ անմիջական վերահսկողությամբ #Ավանվարչականշրջան-ում ամբողջ շաբաթվա ընթացքում շարունակվել են բարեկարգման աշխատանքները։

 Այսօր հերթական աշխատանքային շրջայցն եմ իրականացրել Ավան-Առինջ 1 միկրոշրջան 2/12 հասցեում, որտեղ ընթանում են հարթ տանիքի վերանորոգման աշխատանքներ։

Հետևել եմ աշխատանքների ընթացքին և ուսումնասիրել եմ արդեն կատարված աշխատանքները, տվել եմ հանձնարարականներ։

Շատ եմ կարևորում որակի ցուցանիշները և լինելու եմ խիստ հետևողական։ Եթե աշխատանքները պատշաճ որակի կատարված չլինեն, ապա դրանք չեն ընդունվի և համապատասխան ֆինանսական փոխանցումները չեն կատարվի»:

 

1033