Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել.

Քաղաքապետի հանձնարարությամբ այցելել ենք Ծարավ Աղբյուր 55/5 հասցե, որտեղ այսօր առավոտյան բազմաբնակարան շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում բռնկվել էր հրդեհ։

Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հնարավոր էր դարձել կանխել կրակի տարածումը։

Տեղում ծանոթացել ենք առաջացած խնդիրներին։

Հայտնել ենք մեր աջակցությունը համատիրությանը և բնակիչներին, պատրաստ ենք անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ վնասված ջրագծերի ու կոյուղագծերի վերականգնման գործում։

Տեղում իրականացվում են մաքրման աշխատանքներ՝ Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի բանվորների և մաքրուհիների կողմից։

Բնակիչների անվտանգությունն ու կենսապայմանների վերականգնումը մեր առաջնահերթությունն է։

131