ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը՝ Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո, 2017 թվականից իրականացնում է շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրը։

Ծրագրի նպատակն է նվազեցնել Հայաստանում գոյություն ունեցող շենքերի էներգասպառումը նպաստելով դրա արդյունքում ՋԳ արտանետումների կրճատմանը (ներդրումների շուրջ 20 տարվա կյանքի ընթացքում` 1.4 մլն տ CO2), «կանաչ» աշխատատեղերի ստեղծմանն և աղքատության կրճատմանը:

Մինչ այժմ ծրագրով համաֆինանսավորվել է.

15 համայնքներում 152 բնակելի շենքի էներգաարդյունավետ արդիականացումը,
5 համայնքներում 52 հասարակական շենքի էներգաարդյունավետ (ԷԱ) արդիականացումը,
Ընթացքի մեջ է ավելի քան 40 բնակելի և հասարակական շենքերի ԷԱ արդիականացման աշխատանքները:

2020-2023թթ․ ընթացքում Ծրագրի կողմից ուսումնասիրվել են պետական սուբվենցիոն ծրագրի շրջանակում ներկայացված ավելի քան 100 ֆինանսավորման հայտեր, որի արդյունքում 18 համայնքի տրամադրվել է տեխնիկական օժանդակություն և համաֆինանսավորում 200-ից ավելի շենքերի ջերմաարդիականացման համար:


Ծրագրի շրջանակներում լրագրողների համար կազմկակերպվել էր շրջայց Լոռու և Տավուշի մարզեր՝ ծանոթանալու էներգաարդյունավետ արդիականացման ծրագրին, որին մասնակցեց նաև Araratnews-ը։

Իսկ իրականացված ծրագրերի վերաբերյալ մանրամասներ և տեսանյութեր կներկայացնենք ավելի ուշ։

3112