Բայդենը չորեքշաբթի օրը ելույթ կունենա և կանդրադառնա նախագահական մրցապայքարից դուրս գալու իր վերջին որոշմանը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է չորեքշաբթի օրը ելույթ ունենալ և անդրադառնալ նախագահական մրցապայքարից դուրս գալու իր վերջին որոշմանը:
Այս մասին ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, ասված է Washington Post-ում:
Սա կլինի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջին հրապարակային ելույթը, հուլիսի 21-ից հետո, երբ հայտնի դարձավ նրա նախագահական ընտրապայքարը լքելու մասին:
«Վաղը երեկոյան, ժամը 8-ին, ես ելույթ կունենամ ազգի առջև ՝ խոսելու ապագայի մասին և ինչպես եմ ավարտելու աշխատանքը ամերիկացի ժողովրդի համար», այս մասին Ջո Բայդենը գրել է իր x-ում:
24 Հուլիս, 2024 01:06
740
Բայդենի կառավարման ժամանակ 100 հազար աֆղան է տեղափոխվել ԱՄՆ
01 Դեկտեմբեր, 2025 11:09
Նա հшնցшգործ է և պետք է բшնտում լինի․ տգեղ մարդ՝ թե՛ ներսից, թե՛ դրսից․ Թրամփը՝ Բայդենի մասին
30 Հոկտեմբեր, 2025 22:43
Բայդենը քաղցկեղի բուժումը սկսելուց հետո առաջին անգամ դուրս է եկել հանրության մեջ
19 Հոկտեմբեր, 2025 15:11