Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենին զարմացրել է 2021 թվականին Սպիտակ տունը լքելիս Դոնալդ Թրամփի՝ իրեն ուղղված նամակի բարեկամական տոնը։ Այս մասին, հղում անելով Բայդենի՝ առաջիկայում լույս տեսնելիք «Խոստացիր ինձ, Ամերիկա» (Promise Me, America) հուշագրությունից հատվածներին, գրում է The New York Times թերթը։

«Շատ նախագահներ եկել ու գնացել են՝ պարզապես կառավարելով երկիրը որպես հանրապետականներ կամ դեմոկրատներ։ Հիմնականում նրանք չեն փոխել պատմության ընթացքը, այլ պարզապես ընթացել են դրա անդադար հոսանքով։ Ձեզ հետ այդպես չի լինի, քանի որ ես գիտեմ, թե որքան շատ եք սիրում ամերիկացի ժողովրդին»,- թերթը մեջբերում է 2021 թվականի հունվարի 20-ով թվագրված Թրամփի նամակից մի հատված։

Նշվում է, որ նամակում Թրամփը չի քննադատել Բայդենին և չի փորձել վիճարկել նախագահական ընտրությունների արդյունքները։ Այդ կապակցությամբ Բայդենը գրել է, որ իրեն թվացել է, թե «գոյություն ունեին երկու Դոնալդ Թրամփներ»։

Նա նշել է, որ Թրամփը, մի կողմից, «չի առաջարկել իր իրավահաջորդի հետ ավանդական հանդիպում անցկացնել», իսկ մյուս կողմից՝ «ջերմորեն մաղթել է նրան ամենայն բարիք՝ կարծես հին ընկեր լիներ»։

90