Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Համեմատվել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թվականի զեկույցը 2023 թվականի զեկույցի հետ։
2023 թվականին Հայաստանը զբաղեցրել է 49-րդ հորիզոնականը, ինչը նշանակում է, որ 2024 թվականին ՀՀ-ն 6 կետով բարելավել է դիրքերը, և սա շատ լավ ցուցանիշ է։
Բայց ՀՀ-ի առջև ծառացած մարտահրավերները չեն փոխվել. և՛ 2023 թվականի, և՛ 2024 թվականի զեկույցում նշվում է, որ չնայած բազմակարծության մթնոլորտին, հայկական լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ: Երկիրը բախվում է ապատեղեկատվության աննախադեպ մակարդակի։
Եվ ցավոք սրտի, պետք է ընդունել, որ երկրում ստեղծված բազմակարծության մթնոլորտն օգտագործում են մեր թշնամիներն ու երդվյալ «դաշնակիցները»՝ իրենց վստահված անձանց ու մանկուրտների օգնությամբ երկրում ապատեղեկատվություն ստեղծելու և տարածելու համար։ Բայց սրանք ժողովրդավարության հիմքերն են, որն ազատ ձայն է տալիս բոլորին, թույլ չտալով պետությանը դասակարգել տեղեկատվություն-ապատեղեկատվություն տարածողներին, ուստի ստիպված պետք է ապրել դրանով, եթե արժեւորենք մեր ազատությունն ու մեր ժողովրդավարությունը:
«Այնուամենայնիվ և՛ մենք, և՛ մեր գործընկերները բազմիցս զգուշացրել ենք, որ մեր հասարակությունը պետք է սովորի մեդիագրագիտություն և պահպանի մեդիահիգիենայի հիմունքները՝ ուշադրություն դարձնելով աղբյուրներին, որոնք փորձում են մեզ քողարկված ինչ-որ բան ներկայացնել որպես «լուր», որպեսզի չդառնանք գործիք թշնամիների ձեռքում, հատկապես նրանց, ովքեր թաքնվում են ընկերների քողի տակ»,- գրում է baghramyan26 տելեգրամյան ալիքը:
Հիշեցնենք, որ նախկին ԽՍՀՄ երկրներից և տարածաշրջանային հարևաններից Հայաստանը այս ցուցանւշով զիջում է միայն Մերձբալթյան երկրներին՝ զբաղեցնելով 43-րդ տեղը։ Մեր հարևան Վրաստանը 103-րդ տեղում է, Թուրքիան՝ 158-րդ տեղում, Ադրբեջանը՝ 164, իսկ իրանը 176-րդում։
Ըստ այդ ցուցակի՝
Էստոնիա - 6-րդ տեղ
Լատվիա՝ 12-րդ հորիզոնական
Լիտվա՝ 13-րդ հորիզոնական
Մոլդովա՝ 31-րդ տեղ
Հայաստան -43 դիրք
Ուկրաինա -61 դիրք
Վրաստան -103 դիրք
Ղրղզստան -120 դիրք
Ղազախստան -142 դիրք
Ուզբեկստան -148 դիրք
Տաջիկստան -155 դիրք
Թուրքիա -158 դիրք
Ռուսաստան-162 դիրք
Ադրբեջան -164 դիրք
Բելառուս -167 դիրք
Թուրքմենստան -175 դիրքԻրան -176 դիրք
ԱՄՆ-ը 55-րդ տեղում է, Ֆրանսիան՝ 21-րդ, Հունաստանը՝ 88-րդ։