Երգչուհի Իվետա Մուկուչյանը Դադիվանքում կատարել է Մխիթար Այրիվանեցու «Սիրտ իմ սասանի» շարականը:

Երգչուհին ֆեյսբուքի իր էջում հրապարակել է տեսահոլովակը և գրել.

«Եթե ես երբևէ կասկածել եմ Աստծուն, հիմա եմ հասկանում, թե որքան կարևոր է նրան քո սրտին մոտ պահելը: Երբ նայում ես մարդկանց աչքերին, ովքեր իրենց որդիներին են հողին հանձնել, հող կորցրել, ստիպված եղել այրել սեփական տունը, հասկանում ես, որ միայն հույսն է մահից փրկում, որովհետև«Լույսը փայլում է խավարում, և խավարը չի հաղթում նրան» (Հովհաննես1։1-51)»:

 

428