Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ը նախազգուշացրել է Թուրքիային Ռուսաստանին ամերիկյան տեխնիկա մատակարարելու հնարավոր պատժամիջոցների մասին, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով, օգոստոսի 7-ին գրել է Financial Times-ը։

«Մենք պետք է առաջընթաց տեսնենք թուրքական իշխանությունների և արդյունաբերության կողմից, հակառակ դեպքում մենք այլ ելք չենք ունենա, քան պատժամիջոցներ կիրառել նրանց նկատմամբ, ովքեր խուսափում են մեր արտահանման վերահսկողությունից»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ առևտրի նախարարի օգնական Մեթյու Աքսելրոդը։

Վաշինգտոնը վստահ է, որ Թուրքիայի՝ որպես առանցքային հանգույցի հայտնվելը և Ռուսաստանի հետ ամուր առևտրային կապեր պահպանելու մտադրությունը «փչացրել են ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների հարաբերությունները»:

Աքսելրոդն արդեն բանակցություններ է վարել թուրք պաշտոնյաների հետ, սակայն դաշինքի գործընկերների որոշումը հայտնի չէ։

283