Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։

 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառումը, որի համաձայն՝ տվյալ ամսում վճարման ենթակա հետվճարը հաշվարկվում է այդ ամսվան նախորդող ամսում կատարած անկանխիկ գնումների և վճարումների գործարքների 10 %-ի չափով։ Ընդ որում, հետվճարի գումարը չի կարող գերազանցել 5000 դրամը։

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը այսօր նիստի ժամանակ նշեց, որ նախագծով շահառուներին հնարավորություն է տրվում այլ ապրանքների և  ծառայությունների ձեռքբերման դիմաց անկանխիկ վճարումներից ստանալ ավելի մեծ չափով հետվճար։ Այս նպատակով առաջարկվում է հետվճարի հաշվարկան համար անկանխիկ վճարումների գումարի նկատմամբ կիրառվող 10%-ն ավելացնել և սահմանել 12 %, իսկ հետվճարի առավելագույն չափը 5000 դրամից դարձնել 6000 դրամ։

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

668