Nissan մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 13-ին՝ ժամը 16:12-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում՝ թունելից մոտ 4 կմ դեպի ներքև, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատրից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 80-րդ կմ-ին Nissan մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Գ․, ծնված 1984 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել. ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել այն և տեղափոխել ավտոքարշակի վրա։
14 Օգոստոս, 2024 01:31
789
Հարթագյուղում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները
14 Սեպտեմբեր, 2025 17:01
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
12 Սեպտեմբեր, 2025 10:14
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
11 Սեպտեմբեր, 2025 17:12