Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 4-ին գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցից գողացել են «Իդրամ» վճարային տերմինալը, որից հետո այն գցել են Զորավար Անդրանիկի արձանի հետնամասում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Արագածոտնի մարզի բնակիչ 48-ամյա Սիմոն Ղ․-ն ոստիկաններին հայտնել է, որ օգոստոսի 3-ի՝ ժամը 20։00-ից մինչև օգոստոսի 4-ի՝ ժամը 08։00-ն ընկած ժամանակահատվածում, կոտրելու եղանակով իր բարեկամին պատկանող, Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցի 2-րդ շենքի մոտ առկա «Իդրամ» վճարահաշվարկային տերմինալից գողացել են 2 մլն դրամ գումար:

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։

 

1080