Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտնել է, որ Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովին Tesla Cybertruck էլեկտրական մեքենա չի տվել։
Օգոստոսի 18-ին »Տելեգրամ»-ի իր ալիքում Քադիրովը հայտնել էր, որ Մասկից ստացել է Cybertruck էլեկտրամեքենա։ Հանրապետության ղեկավարը նշել էր, ոչ փորձարկել է էլեկտրական մեքենան և ասել, որ այն կհանձնվի հատուկ ռազմական գործողության գոտում գտնվող զինվորներին, ինչպես նաև Մասկին հրավիրել էր այցելել Գրոզնի։
«Դուք լրջորեն այնքան հիմար եք, որ կարծում եք, որ ես կիբերթրա՞ք եմ նվիրել ռուս գեներալին... Սա ևս մեկ օրինակ է, թե ինչպես են ստում ավանդական լրատվամիջոցները», - գրել է Մասկը «X»-ի իր միկրոբլոգում:
«Tesla Cybertruck»–ը ժամանակակից ավտոշուկայի ամենայուրօրինակ պիկապն է։
Tesla-ն ներկայացրել է Cybertruck-ի նախատիպը 2019 թվականի նոյեմբերին, իսկ նախնական պատվերները սկսել է ընդունել 2023 թվականի դեկտեմբերին: