Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը կրկին ցանկություն է հայտնել, որ նրանք, ովքեր դեմ են Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը, այրվեն դժոխքում։

«Թող դժոխքում այրվեն պատերազմ հրահրող արյունարբուները, որոնք մղում են դեպի անվերջ պատերազմի»,- գրել է միլիարդատերը X-ի իր էջում։ Նա արձագանքել է հարթակի մեկ այլ օգտատիրոջ գրառմանը, որը հիշեցրել էր, թե 2022 թվականի հոկտեմբերին Մասկն առաջարկել էր հակամարտության լուծման ծրագիր։ Այդ ծրագիրը, ի թիվս այլ կետերի, նախատեսում էր Ուկրաինայի չեզոք կարգավիճակը և Ղրիմի՝ որպես Ռուսաստանի մաս ճանաչումը։

Ավելի վաղ Մասկը կոշտ քննադատության էր ենթարկել նրանց, ովքեր, ըստ նրա, կողմ են Ուկրաինայում հակամարտության անորոշ ժամանակով շարունակմանը՝ առանց կարգավորման որևէ իրատեսական ուղի առաջարկելու։

Շաբաթ օրը ձեռնարկատերը X-ում գրել է, որ նման անհատների հանդեպ ոչինչ չի զգում, բացի խոր արհամարհանքից։

91