Իրանի նախագահը Պուտինից հրավեր է ստացել մասնակցելու Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հաստատել է, որ Իսլամական Հանրապետության ընտրված նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինից հրավեր է ստացել մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին, որը կանցկացվի Կազանում։
«Մենք Պուտինից պաշտոնական հրավեր ենք ստացել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Փեզեշքիանի մասնակցության համար»,- մեջբերում է իրանական ISNA գործակալությունը։ Քանանին չի հստակեցրել՝ արդյոք Փեզեշքիանը կմասնակցի գագաթնաժողովին։
Հուլիսի 29-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Իզվեստիա» թերթին տված մեկնաբանությունում ասել է, որ Պուտինը պատրաստվում է հանդիպել Փեզեշքիանի հետ BRICS-ի գագաթնաժողովում։ Նա հավելել է, որ հրավեր է ուղարկվել իրանական կողմին։
19 Օգոստոս, 2024 18:20
1061
Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցությունների. ՌԴ-ում Իրանի դեսպան
19 Օգոստոս, 2026 17:41
Հաղորդագրությունները, որ Իրանը բանակցություններ է խնդրել, կեղծ են․ Իրանի ԱԳՆ
27 Հուլիս, 2026 13:10
Դավիթ Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության օրակարգային հարցերը
26 Հուլիս, 2026 13:59
Հույս ունեմ, որ մեր հարաբերություններն առաջիկայում նոր մակարդակի կհասցնենք. ՀՀ նախագահը՝ Հնդկաստանի դեսպանին
20 Օգոստոս, 2026 16:49
Մեր կառավարությունը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու հարցում. ՀՀ նախագահը՝ դեսպանին
11 Օգոստոս, 2026 16:08
Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ
02 Օգոստոս, 2026 14:45