Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի զինված ուժերի կողմից Կուրսկի մարզ ներխուժման նպատակներից մեկը Ռուսաստանի տարածքում բուֆերային գոտի ստեղծելն է։

Նա կոչ է արել Արևմուտքին արագացնել Ուկրաինայի զինված ուժերին ռազմական օգնության մատակարարումը։

«Անհրաժեշտ է, որ մեր գործընկերները արագացնեն առաքումները: Շատ ենք խնդրում: Պատերազմը արձակուրդ չի ճանաչում»,- ընդգծել է նա։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ամեն գնով անհրաժեշտ է ժամանակին լոգիստիկա հաստատել՝ հայտարարված փաթեթների շրջանակներում զենք մատակարարելու համար։ Վերջինս առանձնապես նշել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի օգնությունը։

 

569