Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մամուլի ասուլիսում խոսել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի` սլովենական «Ցելյեյի» դեմ կայանալիք առաջին հանդիպման մասին.

«Թիմը դաշտ դուրս կգա պատրաստ ու վստահ։ Մի կողմ ենք դնում մեր կադրային խնդիրները, որովհետև պատճառաբանություններ փնտրելը միայն կխանգարի մեզ։ Ունենք այն, ինչ ունենք, պետք է դաշտ դուրս գանք ու պայքարենք։ Պետք է կռիվ տանք ու հաջողության հասնենք, իսկ խնդիրների մասին կմտածենք հետո։ Ուրիշ ելք չկա»,- մեջբերում է Մելիքյանին ակումբի մամուլի ծառայունը։

«Փյունիկ» – «Ցելյե» դիմակայության առաջին հանդիպումը կայանալու է այսօր «Հանրապետական» ստադիոնում։

618