Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նիդեռլանդների կառավարությունը նախատեսում է մինչև 2035 թվականը պետական ծառայության համակարգում կրճատել մոտավորապես 25 000 լրիվ դրույքին համարժեք աշխատատեղ՝ 3,5 միլիարդ եվրո խնայելու ծրագրի շրջանակներում։
Այս մասին հայտարարել է Պետական կառավարման բարելավման հարցերով պետքարտուղար Էրիկ վան դեր Բուրգը։
Նրա խոսքով՝ կրճատվելիք աշխատատեղերի թիվը ներկայումս միայն նախնական գնահատական է, իսկ մանրամասն ծրագրերը կներկայացվեն ավելի ուշ։ «Ընդհանուր 160 000 պետական ծառայողներից սա կազմում է՝ շատ մոտավոր հաշվարկով՝ 20%-ից պակաս։ Այնուամենայնիվ, սա բավականին զգալի թիվ է»,- նշել է քաղաքական գործիչը։
Կառավարությունը չի նախատեսում ամբողջությամբ դադարեցնել նոր աշխատակիցների ընդունումը, ինչը կարող է կաթվածահար անել աշխատանքային գործընթացները, եթե համակարգից հեռանան առանցքային մասնագետները