
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մենք բնության և պատմական հուշարձանների մասին խոսելիս ասում ենք, որ դա ազգային-պետական արժեք է և հարստություն․ հարց է ծագում՝ եթե դրանք պետական արժեք են՝ ինչու եկամուտ չեն բերում պետությանը։ Այս մասին Կառավարության նիստում ասաց վարչապետը՝ անդադառնառալով Երերույք», «Հին Խնձորեսկ», «Բերդկունք ամրոց» և «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային արգելոցներ ստեղծելու, «Երերույք», «Հին Խնձորեսկ», «Բերդկունք ամրոց» և «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային արգելոց մասնաճյուղեր ստեղծելու նախագծին։
Նրա կարծիքով՝ պատմական և պետական արժեքները եթե հնարավոր է՝ պետք է պետությանը եկամուտ բերեն․ «Եվ մենք այս որոշումներով երեք զուգահեռ հարց ենք լուծում․ առաջինքը՝ մենք այդ հուշարձանների պահպանման համար լրացուցիչ միջոցների գեներացնելու հնարավորություն ունենանք, երկրորդը՝ այդ հուշարձանները բերեն լրացուցիչ եկամուտներ և մենք ստեղծենք ենթակառուցվածք, որպեսզի ՀՀ քաղաքացիները հաղորդակցվելու հնարավորություն ունենան այդ հուշարձանների հետ»։
Նա նաև նշեց, որ հանձնարարել է՝ արգելոց բառը փոխարինել, քանի որ այն ինչը մարդկանց համար է, դա արգելափակոց չի կարող լինել՝ մարդիկ պետք է գնան այնտեղ։