
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրին։
«Ուզում եմ բոլորիս շնորհավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության առիթով, որ տեղի ունեցավ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի արդյունքում»,-ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոն մեկնելուց առաջ քննարկումների շարք են ունեցել, տեքստի վերլուծություններ են կատարել կառավարության, ԱԽ-ի ընդլայնված կազմով, նախագահի, խորհրդարանականների, մարզպետների մասնակցությամբ. «Եկել ենք այն եզրակացության և այս քայլը պետք է անենք։ Ես ուզում եմ կատարված աշխատանքի և աջակցության համար բոլորիդ շնորհակալություն հայտնել։ Պիտի արձանագրեմ, որ սրանով մեր աշխատանքը ոչ թե ամփոփվում է, այլ ընդհակառակը՝ սկսվում»,-ասել է նա։
Վարչապետը նաև նշել է. «Ես համոզված եմ, որ այս քայլով դուրս ենք եկել զարգացման նոր օրակարգ, և այստեղ մեր աշխատանքի բովանդակությունը պետք է ավելին լինի։ Առջևում մեծ աշխատանք կա անելու»։