Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆրանսիայի քաղաքացիներին, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցողներին, խորհուրդ է տրվում առանց ծանրակշիռ պատճառի, առանց խիստ անհրաժեշտության չմեկնել Ադրբեջան։ Այդ մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի սեպտեմբերի 4-ի հաղորդագրության մեջ։
«Ֆրանսիայի քաղաքացիները, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցողները, որոնք ապրում կամ տարանցիկ ճանապարհորդում են, Ադրբեջանում հայտնվում են ձերբակալության, կամայական կալանքի և անարդար դատավարությունների վտանգի առջև:
Այս վտանգը կարող է վերաբերել զբոսաշրջիկներին կամ գործուղման մեջ գտնվող մարդկանց: Ձերբակալության կամ կալանավորման դեպքում հիմնարար իրավունքների հանդեպ հարգանքը երաշխավորված չէ»:
Ֆրանսիայի ԱԳՆ-ն խորհուրդ չի տվել նաև մեկնել Հայաստանի հետ սահմանակից շրջաններ, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի տարածք և նախկին հարակից շրջաններ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն քննադատել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի՝ Ադրբեջան մեկնելուց զերծ մնալու կոչը, այն համարելով «անհիմն»։
«Ֆրանսիայի նման կողմնակալ որոշումն ու հայտարարությունը վկայում են Ադրբեջանի հետ հարաբերություններն էլ ավելի սրելու այդ երկրի մտադրության մասին։ Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացիներին անհիմն կալանավորելու և ձերբակալելու մասին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պնդումները որևէ հիմք չունեն»,- ասել է Հաջիզադեն։
Նրա խոսքով՝ ներկայումս Ադրբեջանում բանտարկված է Ֆրանսիայի երկու քաղաքացի։ Մարտին Ռայանին ձերբակալել են լրտեսության մեղադրանքով, գործավար Տեգո Հյուգոյին՝ Բաքվի մետրոյում գույքը վնասելու՝ վագոնների վրա գրաֆիտիի համար: Հաջիզադեն Ֆրանսիային կոչ է արել «դադարեցնել Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավը»:
1lurer.am