Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերը շրջանառում են «Մայրենի 3» դասագրքի կազմի վերջին էջը, որում Հայաստանի դրոշը կարծես այրվում է։

Նրանք մեղադրում են գրքի հեղինակներին, հնչեցնում վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ:

Դասագրքի հեղինակները պարզաբանում են տարածել՝ հայտարարելով, որ նշված էջը բացարձակապես կապ չունի իրենց ներկայացրածի հետ, ապա կից հրապարակել են այն տարբերակը, որը ի սկզբանե ուղարկվել է տպարան:

Վերջիններս նշել են, որ գրքի կազմի սխալ տպագրման համար սպասում են «Անտարես մեդիա հոլդինգ» հրատարակչության պարզաբանմանը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի պատասխանատու Կարինե Մանուկյանը հայտնել է, որ բոլոր դասագրքերի էլեկտրոնային տարբերակները տեղադրված են նաև «Դասագրքերի շրջանառու հիմնադրամի» էջում, որտեղ ևս հստակ երևում է, որ դասագրքի վերջին էջում այրվող դրոշով նկար չկա:

Դասագրքերի շրջանառու հիմնադրամի կայքի հղումը՝ այստեղ:

Նշենք, որ ավելի ուշ «Անատարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը պարզաբանել է, որ խնդիրը տեխնիկական է և մարդկային գործոն չկա․ «Ասում են, որ այնտեղ այրվող դրոշ է։ Այրվող դրոշ երևի այդ մարդիկ չեն տեսել, ես ցավոք տեսել եմ, այրվում է հենց նյութը, բայց եթե կողքն է այրվում դրոշի, կարելի էր սա ընկալել որպես լույս և ջերմություն ճառագող դրոշ՝ ուղղված բարեկամներին, և կրակ ճառագող դրոշ՝ ուղղված չբարեկամներին»։

Լուսանկարը կատարված է ԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ԳՐԱԴԱՐԱՆ-ից

1607