Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 10-ին Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն։ Այդ մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Կկայանա հանդիպում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Պետեր Սիյարտոն «Երևանյան երկխոսություն» միջոցառման շրջանակներում նաև կմասնակցի «Փոխկապվածության աշխարհաքաղաքականություն. մրցակցությունից համագործակցություն» խորագրով պանելային քննարկմանը։

«Երևանյան երկխոսություն» միջոցառման պանելային քննարկումներին հնարավոր է հետևել ուղիղ հեռարձակմամբ, ինչպես նաև միջոցառման սոցիալական հարթակներում.

Պաշտոնական կայքէջ. https://yerevandialogue.com/

437