Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Մենք ասել ենք, որ կա 13 հոդված, որոնք պաշտոնապես ամբողջությամբ համաձայնեցված են, նախաբանը և վերնագիրը համաձայնեցված է, 3 հոդված մասնակի է համաձայնեցված, կա ևս 1 հոդված, որն ընդհանրապես համաձայնեցված չէ»,- այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ պատգամավոր Լիլի Մինասյանի հարցին՝ Խաղաղության պայմանագրի վերաբերյալ:

«Եթե կանխավարկածը էն լինի, որ չէ, բոլոր կարևոր հարցերը պետք է լուծենք, նոր ստորագրենք, դա նշանակում է, որ մենք երբեք չենք ստորագրի»,- ասաց նա:

Անդրադառնալով Ալմա-Աթայի հռչակագրին՝ վարչապետն ասաց, որ երկու երկրների հանձնաժողովները տարածել են հայտարարություն, որ Ալմա-Աթայի հռչակագիրը դառնում է սահմանազատման բազային սկզբունք և կողմերը սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն դրանով։

 

 

380