Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Գյումրու օր» տոնակատարությանը։

«Ցավով պիտի արձանագրենք, որ ՀՀ երկրորդ քաղաքի օրը, տոնական միջոցառումների ցանկն ու արտիստներին որոշում են այնպիսի մարդիկ, որոնք ընդամենը մի քանի ամիս առաջ նույնիսկ չգիտեին՝ Գյումրին քաղաք է, թե գյուղ: Բայց հասկանալի է, որպես «փող» սիրող ու «ծախսող» ուժ քաղաքիս օրը փորձում եք ծախել գյումրեցիներին։

Չի՛ ստացվի։ Գյումրեցին չի վաճառվել և երբեք չի՛ վաճառվի։

Անշուշտ, գյումրեցին արժանի է տոնի, բայց ոչ «ուժեղ» մեծահարուստի կողմից մատուցված տոնի։ Գյումրեցին արժանի է իր նման թասիբով, պատասխանատու և նվիրական իշխանության, այնպիսի իշխանության, որը տարվա 365 օրը կդարձնի տոների ու մեծ փոփոխությունների օրեր։

Գյումրիում արտահերթ ընտրությունները մոտ են ու անխուսափելի։ Լավ օր գյումրեցիներիս։

Սիրում եմ Ձեզ՝ Ձեր Սարիկ»,- գրել է պատգամավորը։

Գրառմանը կից՝ Մինասյանը վերահրապարակել է  հայտնի տեսանյութը։

341