Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Մենք Սյունիքից զորք հետ չենք քաշել, որովհետև այնտեղից, որտեղից որ զորք է հետ քաշվել, անվանում եք Սյունիք՝ դրանով դուռ եք բացում Ադրբեջանի համար, որ ասի Արևելյան Զանգեզուր, Արևմտյան Զանգեզուր: Դուք ասում եք Տավուշից զորք հետ քաշելու մասին, մենք Տավուշում զորք հետ չենք քաշել: Դուք ասում եք խաղաղություն լու՞րջ եք ասում, ես ասում եմ՝ այո, լուրջ եմ ասում: Ձեր կողքի նստածը Կիրանցի համար ապոկալիպսիս էր կանխատեսում, այո, Կիրանցում այսօր կա խաղաղություն: Ձեր ասած ստերի համար ո՞վ է պատասխան տալու, տենց ասում եք, բայց հետո ոնց որ ոչ մի բան չի եղել, բա գնացեք ցույց տվեք էդ մզկիթ դարձած եկեղեցին»,- արձագանքելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանին՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք էդ մտածողության ռեժիմից պետք է դուրս գանք, որ մենք հաղթեցինք, Ադրբեջանը պարտվեց, մենք պարտվեցինք, Ադրբեջանը հաղթեց: Էն, ինչ որ մենք անում ենք, մեր արածի ֆոկուսը Ադրբեջանը չէ, որ ինքը զիջի կամ չզիջի, մեր արածի ֆոկուսը ՀՀ-ն Է և նրա պետական շահերը»,- ասաց վարչապետը, հավելելով, որ Կիրանցի պատը 3-րդ Հանրապետության ամենամեծ հաջողությունն է, որովհետև դրանից ՀՀ-ն ստացել է պետական սահման, խաղաղություն և անվտանգություն: