Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 11-ին կայացել է Հայաստան ժամանած Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի մասնակիցների պատվին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի անունից կազմակերպված ընդունելությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Ներկաներին ողջույնի խոսքով դիմել է ՀՀ ԱԺ նախագահը.

«Երիտասարդները մեր ապագան են, որոնք անխոնջ կերպով ձգտում են փոփոխություններ մտցնել ժամանակակից հասարակություններում: Մեր պարտքն է ամեն կերպ աջակցել նրանց՝ օգնելով իրականություն դարձնել իրենց ձգտումները, ցանկություններն ու երազանքները: Նրանց ջանքերը կենսական նշանակություն ունեն ավելի ապահով, խաղաղ և ճգնաժամից զերծ աշխարհ ստեղծելու համար: Աշխարհն այսօր կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջև՝ հակամարտություններ, պատերազմներ, բնական աղետներ և այլն, որոնք հաճախ խանգարում են երիտասարդներին լիարժեք վայելել իրենց կյանքը: Համաշխարհային առաջնորդների պարտականությունն է ստեղծել խաղաղ միջավայր, որը թույլ կտա մեր երիտասարդներին կրթվել, գտնել աշխատանք և իրացնել իրենց ամբողջ ներուժը»:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը:

524