Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով արտերկրում ապրող որոշ հայերի՝ իր հասցեին հնչեցնող քննադատություններին:
«Այնքան գարշելի է տեսնել հայկական աղավաղված ազգանուններով ԱՄՆ-ում, Ֆրանսիայում ապրող մեր` իրականությունից վաղուց կտրված սուտի հայրենասերներին, ովքեր 3000 կմ հեռու 3000 տարի առաջվա քարտեզներ են հրապարակում ու հայրենասիրությունից խոսում. խոսելը լավ` թող խոսեն, բայց վիրավորում են նաև ու հիմարություններ ասում:
Դուք ո՛չ դրա իրավունքը, ո՛չ ինֆորմացիան, ո՛չ բարոյական իրավունքը չունեք: Եկեք ապրեք Հայաստանում, հարկեր վճարեք, ձեր երեխաները թող McDonald’s-ի փոխարեն գնան սահման կանգնեն, Արարատի նկարի փոխարեն իրականը տեսնեն, բարձրանան Արագած խաշ ուտեն, իսկ եթե ուզում են բան անեն, թող թողնեն իրենց կոմֆորտ աշխատավարձները, գան այստեղի` այդքան քննադատված իբր բարձր պարգևավճարներով ու աշխատավարձով աշխատեն:
Քանի դեռ չեք անում դա, մեր երկրից, մեր երկրի քաղաքականությունից հեռու մնացեք: Լեզուներդ էլ կարճ պահեք. դուք ընտրել եք Հայաստանից հեռու մնալ, դե` հեռու մեզանից»,- գրել է Սիմոնյանը: