Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշարի՝ ԱՄՆ-ի բաց առաջնության ավարտից հետո Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ներկայացրել է դասակարգման թարմացված աղյուսակը։

Լավագույն տասնյակում մի շարք փոփոխություններ են եղել։ Աղյուսակը 11180 միավորով շարունակում է գլխավորել US Open-ի նոր հաղթող, իտալացի Յանիկ Սիները։ Երկրորդ տեղ է բարձրացել Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 7075), Կառլոս Ալկարասը (Իսպանիա, 6690) երրորդն է, իսկ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն, Նովակ Ջոկովիչը (5560) նահանջել է չորրորդ տեղ։ Լավագույն հնգյակը եզրափակում է Դանիլ Մեդվեդևը (Ռուսաստան, 5475), նրա հայրենակից Անդրեյ Ռուբլյովը (4645) 6-րդն է։

ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչ հասած ամերիկացի Թեյլոր Ֆրիցը 5 կետով բարելավել է դիրքը և 4060 միավորով բարձրացել 7-րդ տեղ։

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը նահանջել է մեկ տեղով և 1930 միավորով 23-րդն է։

WTA-ն նույնպես հրապարակել է թարմացված դասակարգման աղյուսակը, որը շարունակում է գլխավորել է Իգա Շվյոնտեկը (10885 միավոր)։ Լեհ թենիսիստուհուն հաջորդում է US Open-ի հաղթող Արինա Սոբոլենկոն (Բելառուս, 8716)։ Երրորդ տեղ է բարձրացել մրցաշարի եզրափակիչ հասած Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ, 6620)։ Հնգյակում են նաև Ելենա Ռիբակինան (Ղազախստան, 5871) և Յասմին Պաոլինին (Իտալիա, 5398)։

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը դիրքը բարելավել է մեկ կետով և կարիերայում առաջին անգամ բարձրացել 50-րդ տեղ։ 21-ամյա թենիսիստուհին ունի 1137 միավոր։

501