Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանում շարունակվող COP17-ի այսօրվա օրակարգի առանցքում բնության պահպանության և խաղաղության միջև փոխկապակցվածությունն է։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը։

ԱԳՄԱ նախարարության մասնակցությամբ նախատեսված են հետևյալ միջոցառումները.

09:00-10:30՝ «Կենսաբազմազանության պաշտպանությունը արդարադատության միջոցով․ շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունների դեմ պայքարը՝ Կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրի իրականացմանն աջակցելու նպատակով» խորագրով քննարկում։

Հայաստանի տաղավար

10:00-11:00՝ «Բնություն և խաղաղություն» խորագրով միջոցառում

ՄԱԿ-ի տաղավար, Կապույտ գոտի

Հիմնական ուղերձով հանդես կգա ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։

11:00-12:00՝ «Էկոհամակարգերի ամրապնդում, ապագայի երաշխավորում. Հայաստանի և Վրաստանի միջև անդրսահմանային համագործակցություն» խորագրով միջոցառում։

Հայաստանի տաղավար

Մասնակցություն՝ ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյան։

15:00-16:30՝ Նախագահության առանցքային նախաձեռնություն. Պահպանության այլ արդյունավետ տարածքային միջոցառումների (OECM) գլոբալ գործողությունների հարթակի մեկնարկ:

Կապույտ գոտի, Կանանց խմբի սրահ

Փակման խոսքով հանդես կգա ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։

78