Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 13֊ին Գավառում պետություն-մասնավոր երկխոսության շրջանակում կայացել է էկոնոմիկայի նախարարության և գործարարների հետ հանդիպում, որին մասնակցել են նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Հակոբ Ավագյանը, պետական և մասնավոր հատվածի շահագրգիռ ներկայացուցիչներ առևտրի, արտադրության, ծառայությունների, գյուղատնտեսության ոլորտներից:

Միջոցառման հիմնական նպատակն էր պետական և մասնավոր հատվածների միջև արդյունավետ երկխոսության միջոցով բացահայտել Գեղարքունիքի մարզի տնտեսական զարգացման հեռանկարներն ու առկա խնդիրները։

Սևակ Միքայելյանը, ողջունելով մասնակիցներին, իր խոսքում ընդգծել է ուժեղ ոլորտային ասոցացիաներ ունենալու կարևորությունը, որոնք կառուցողական երկխոսություն ունենալու կամուրջ են պետության և մասնավորի միջև։

Նա ներկաներին համառոտ ներկայացրել է տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, տնտեսության զարգացման հիմնական տեսլականն ու առկա մարտահրավերները, ոլորտում իրականացվող բարեփոխումները, օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ գործող պետական աջակցության ծրագրերն ու դրանց պայմանները։

Այնուհետև հանդիպման մասնակիցները քննարկել են մարզի բիզնեսների, հատկապես ՓՄՁ-ների առաջնահերթ խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։

Քննարկման ընթացքում ոլորտի պատասխանատուները պատասխանել են հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք առնչվում էին հարկային օրենսդրության փոփոխություններին, տնտեսության արդիականացման, գյուղատնտեսության աջակցության ծրագրերին, տվել պարզաբանումներ նրանց հուզող հարցերի վերաբերյալ։

Հանդիպման ավարտին մասնակիցները որոշել են նման հանդիպումները հնարավորինս հաճախակի դարձնել։

339