Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փրկարար ծառայությունից հայտնում են․

Անտառային հրդեհների հրդեհաշիջման աշխատանքների արդյունավետ կազմակերպման և բնակչության անվտանգության ապահովման նպատակով ուսումնավարժանք է անցկացվել Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում։

Վարժանքի նպատակն էր բարձրացնել մասնակիցների պատրաստվածության մակարդակը, կատարելագործել հրդեհների մարման և բնակչության պաշտպանությանն ուղղված գործողությունները, ինչպես նաև գնահատել մարզի քաղաքացիական պաշտպանության պլանի արդյունավետությունը։

Սցենարի համաձայն՝ Գավառ համայնքի Նորատուս բնակավայրի հարակից անտառում հրդեհ էր բռնկվել։ Մասնակիցները վերլուծել են ստեղծված իրավիճակը, գնահատել հնարավոր ռիսկերը, քննարկել անհրաժեշտ ուժերի և միջոցների մոբիլիզացման ուղիները, ուսումնասիրել հետախուզությունից ստացված տեղեկատվությունը։

Ուսումնավարժությանը մասնակցել են ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության, մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, արտակարգ իրավիճակների և բնակչության տարհանման հանձնաժողովների անդամներ, Գավառի համայնքապետարանի և Նորատուս բնակավայրի ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

Ամփոփիչ փուլում ներկայացվել են զեկույցներ, քննարկվել արձանագրված խնդիրներն ու անհամապատասխանությունները՝ հետագա գործողություններն առավել արդյունավետ կազմակերպելու և արձագանքման կարողությունները կատարելագործելու նպատակով։

136