Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Բա որտե՞ղ պետք է սեղմեր: Չէր սեղմել, պահել էր: Այսինքն՝ ո՞ր դիրքով պիտի էդ գիրքը լիներ»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը` անդրադառնալով Փաշինյան-Էրդողան հանդիպման ընթացքում արված լուսանկարին, որտեղ Թուրքիայի նախագահը իր հեղինակած գիրքն էր նվիրել ՀՀ վարչապետին:

«Ինձ ավելի շատ այդ հանդիպման մեջ տպավորել է, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռեջեփ Թայիփ Էրդողանին ներկայացնում է Խաղաղության խաչմերուկը: Ինձ թվում է՝ դրա վրա կարելի է շեշտը դնել: Ժպտալը, թե գիրքը ինչ դիրքով էր, դրանք, ինձ թվում է, երկրորդական հարցեր են: Շատ ավելի կարևոր է, երբ Հայաստանը փորձում է իր սահմանակից, ոչ փոքր տերության հետ հարաբերություններ կարգավորել և ներկայացնել ապաշրջափակման այն տարբերակը, որը բխում է մեր երկրի շահերից և եթե դա հաջողվի, իմ կարծիքով, ՀՀ-ն դրանից կշահի»,- ասաց Թունյանը:

«Այսինքն, եթե մարդը գնում է հանդիպման որևէ երկրի ներկայացուցչի կամ ղեկավարի  հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով, ինքը պետք է դեմքի նամռոտ արտահայտությամբ լինի՞: Դա դիվանագիտություն է, նորմալ է»,- հավելեց պատգամավորը:

531