Բուլղարիայում անցկացվող երգի միջազգային մրցույթում հաղթել է Հայաստանը ներկայացնող Արամ Նիկողոսյանը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բուլղարիայի Վելիկո Տարնովո քաղաքում անցկացված Երիտասարդ երգիչների փոփ երաժշտության միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Արամ Նիկողոսյանը հաղթող է ճանաչվել՝ գրավելով առաջին տեղը։
16-ամյա Արամ Նիկողոսյանը Վելիկո Տարնովոյի քաղաքապետի կողմից արժանացել է լավագույն ազգային երգի կատարողի մրցանակի։
Արամ Նիկողոսյանից բացի Հայաստանը ներկայացրել են Ռոմանոս Մելիքյանի անվան պետական քոլեջի ևս երկու սան՝ Քրիստինե Գասպարյանն ու Լիլիթ Մարտիրոսյանը։
Հավելենք, որ Լիլիթ Մարտիրոսյանը մրցույթից հետո ստացել է հրավեր՝ Իտալիայում, Ռիգայում և Ռումինիայում միջազգային մրցույթների մասնակցելու համար։ Իսկ Քրիստինե Գասպարյանը հրավեր է ստացել Իտալիայից և Ռիգայից։
30 Սեպտեմբեր, 2024 20:38
1188
Գաբրիել Ֆորեի հանրահայտ «Ռեքվիեմով» եզրափակվել է ֆրանկոֆոնիայի երկամսյակը Հայաստանում
30 Ապրիլ, 2025 15:58
Արամ Առաջինը մեկնել է Վատիկան` մասնակցելու Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողություններին
25 Ապրիլ, 2025 16:29
Դիլիջանի Հովհաննես Շարամբերյանի անվան գեղարվեստի դպրոցը հիմնանորոգված և կահավորված է. վարչապետ
22 Ապրիլ, 2025 11:12
Սպորտային լրագրությունը պետք է վերագնահատի իր առաջնահերթությունները` կենտրոնանալով երևույթների խորքային վերլուծության վրա․ ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյան
03 Ապրիլ, 2025 11:17
Բարսեղ Նիկողոսյանը նշանակվել է Արմավիրի մարզպետի խորհրդական
14 Դեկտեմբեր, 2024 21:06
«Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամ»․ յուրօրինակ արվեստային տարածք՝ Երևանի սրտում. (լուսանկարներ)
10 Փետրվար, 2024 23:45