Շնորհակալ եմ Երևանում ձեռնարկված զարմանալի մշակութային նախաձեռնությունների համար. Պլասիդո Դոմինգո

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Անչափ շնորհակալ եմ պարոն քաղաքապետ, Տիգրան Ավինյանին ինձ շնորհած մրցանակի համար։
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն։
«Շնորհակալ եմ զարմանալի մշակութային նախաձեռնությունների համար, որ ձեռնարկել եք՝ հատկապես երեխաների և դեռահասների համար երաժշտական նախագծեր ստեղծելու գործում»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Համաշխարհային երաժշտարվեստի, ինչպես նաև Երևան քաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Տիգրան Ավինյանը երաժշտարվեստի աշխարհահռչակ գործչին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Ճանաչված արտիստը հոկտեմբերի 8-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես է եկել համերգով:
10 Հոկտեմբեր, 2024 01:46
641
Էրեբունի-Երևան ստեղծագործությունը՝ աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի կատարմամբ
09 Հոկտեմբեր, 2024 15:23
Պլասիդո Դոմինգոն Երևանում համերգ կունենա Ֆիլհարմոնիկի հետ
04 Հոկտեմբեր, 2024 18:53
Էրեբունի-Երևան ստեղծագործությունը՝ աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի կատարմամբ
09 Հոկտեմբեր, 2024 15:23
Պլասիդո Դոմինգոն Երևանում համերգ կունենա Ֆիլհարմոնիկի հետ
04 Հոկտեմբեր, 2024 18:53