Հյուսիսային Կորեան սկսել է զորախումբ ուղարկել Ռուսաստան․ Yonhap
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հարավային Կորեայի ազգային հետախուզական ծառայությունը տեղեկություն է ստացել, որ ԿԺԴՀ-ն պատրաստվում է Ռուսաստան ուղարկել 12 հազար զինվորական՝ ներառյալ հատուկ նշանակության ջոկատները։
Այս մասին գրում է հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով հատուկ ծառայության հայտարարությանը։
Yonhap-ը նշում է, որ սա Հյուսիսային Կորեայի ցամաքային զորքերի առաջին լայնածավալ տեղակայումն է։
Այդ կապակցությամբ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը չնախատեսված հանդիպում է անցկացրել անվտանգության հարցերի շուրջ երկրի անվտանգության գերատեսչությունների ղեկավարների հետ, ասվում է հետախուզության հայտարարության մեջ։
Yonhap-ի աղբյուրը նշել է, որ ԿԺԴՀ-ից Ռուսաստան ռազմական անձնակազմի տեղափոխումն արդեն սկսվել է։
18 Հոկտեմբեր, 2024 20:02
538
ԿԺԴՀ-ն միջուկային զենքով սպառնացել է ԱՄՆ-ին և Հարավային Կորեային
16 Սեպտեմբեր, 2026 15:39
ԿԺԴՀ-ն հայտարարել է միջուկային սպառնալիքների զսպման համար ԱՄՆ-ի հետ առճակատման նախապատրաստվելու մասին
08 Սեպտեմբեր, 2024 18:39
ԿԺԴՀ-ում տենդով հիվանդների աճը չի գերազանցում 2 հազարը հինգերորդ օրն անընդմեջ
11 Հուլիս, 2022 15:52