Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԿԺԴՀ-ն նախազգուշացրել է միջուկային զենքի հնարավոր կիրառման մասին՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության գործողությունների, համաձայն պետական միջուկային ուժերի քաղաքականության մասին օրենքի դրույթների։
Այս մասին հայտնել է ԿԺԴՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը՝ Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության տարածած հաղորդագրության մեջ։
«Թշնամական ուժերի կողմից նման սպառնալիքները, որոնք ներառում են հարձակումներ և մեր պետության դեմ զանգվածային ոչնչացման զենքերի կիրառում, կարող են դիտարկվել որպես անվտանգությանը սպառնացող կրիտիկական մարտահրավեր, որը պահանջում է կիրառել պետական միջուկային ուժերի քաղաքականության մասին օրենքի համապատասխան հոդվածները»,- հայտարարել է ԿԺԴՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։